Լրահոս 24/7

Քանի որ ընդդիմությունը հեղափոխության ընտրազանգված չի հավաքել, գնում է ապստամբության, հրահրում վեճեր. Ա. Սարգսյան

Արցախը փրկելու համար պետք է գնալ և ապրել Արցախում: Այս դեպքում ընդդիմության կարգախոսը պետք է լիներ ոչ թե «Զարթիր լաո», այլ պետք է լիներ «Քելե լաո»:

Այս մասին «Առաջին ալիքի» եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Եթե իրենք ուզում են Արցախը փրկել, իսկ իրենք լուրջ հնարավորություններ ունեցող մարդիկ են, նյութական լուրջ բազայով, Ռուսաստանի նախագահը իրենց ընկերն է, Արցախի նախագահ են եղել, թող գնան Արցախ, ոգևորեն Արցախի ժողովրդին, թող մասնակցեն բանակաշինությանը, տնտեսության մեջ ներդրում անեն, դա կլինի Արցախը փրկել: Թե չէ Երևանի կենտրոնում Արցախը փրկելու հայրենասիրությունը ես չեմ հասկանում»,- ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը քաղաքական որևէ ենթատեքստ չի ասում, որ աշխարհի համար ընկալելի լինի:

«Քաղաքական ուժը, որը հանրահավաք է անում, հասարակությանը եթե ասելու բան ունի, ուրեմն աշխարհին էլ ասելու բան ունի: Իսկ իրենք ինչ են ասում աշխարհին: Անընկալելի, մարգինալ խմբակ են, որ գործում են փողոցում. սեփական իրավունքները բարձրաձայնելով, բոլորի իրավունքները ոտնահարելով՝ միջպետական ճանապարհ են փակում, Երևանի կենտրոնն են փակում, մարդկանց ներվայնացնում»,- նկատել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:

Ըստ Արամ Սարգսյանի՝ եթե ընդդիմության մեջ կա մեկը, որն ուզում է գալ իշխանության, ապա հստակ պետք է գիտակցի, որ գնալու է Թուրքիայի հետ բանակցությունների: Դա իր օրակարգում ունեցել է և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը:

«Հիմա, երբ թրքացումը ընդունում են որպես վիրավորանք, ինչպե՞ս են պատկերացնում բանակցությունը նույն Թուրքիայի հետ: Այսինքն՝ իրենք, որ բանակցում էին, թրքացում չէր, իրենցից բացի ով գնա բանակցության, թրքացո՞ւմ է: Ով է ասում, որ իրենք բանակցում էին, առանց նախապայմանի էր, իսկ էսօրվա բանակցությունը պայմանով է»,- նկատել է նա:

Արամ Սարգսյանի կարծիքով՝ ընդդիմությունը կտրվել է իրականությունից, ընկել խաբկանքի մեջ և հընթացս գործողություններ է մշակում:

«Բոլորս գիտենք, որ հեղափոխության համար 100-150.000 մարդ է պետք՝ աճողական միտումով: Այն, ինչը ունեցավ Նիկոլ Փաշինյանը 2018-ի ապրիլի 24-ից առաջ ընկած ժամանակահատվածում, երբ էսկալացիան գնում էր: Հիմա նման իրավիճակ չկա: Իրենք հավաքեցին 10.000-12.000 մարդ: Ծիծաղելի է այդ թվով իշխանափոխություն ուզել: Հիմա որևէ օլիգարխ եթե ուզի, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, վաղը 12.000 մարդ՝ իր աշխատակիցներին փողոց կհանի՝ մի աշխատավարձ լրացուցիչ տալով։ Ու անընդհատ իշխանություն փոխվի՞: Դա անհնար է»,- ընդգծել է զրուցակիցը:

Վերջինս նաև նկատել է՝ քանի որ ընդդիմությունը հեղափոխության ընտրազանգված չի հավաքել, գնում է ապստամբության, հրահրում վեճեր, հրում ոստիկաններին, մայթով անցնողներին, վարորդներին վիրավորում. «Սրանո՞վ են Հայաստանն ուժեղացնում, իրենք հակաժողովրդական են բառի բուն իմաստով»:

Թիվ 1

Recent Posts

Էրիկ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ծաղկաձորում ավարտված «Ծաղկաձոր…

2 mins ago

Պուտինը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ իր ծննդյան օրը, ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների…

11 mins ago

Անահիտ Ավանեսյանն այցելել է Տավուշ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։ Նա հանդիպում է ունեցել մարզպետ Հայկ…

30 mins ago

Լաչինը և Մեղրին՝ ԱՊՀ երկրների մշակութային քաղաքների ցանկում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առանձին որոշմամբ առաջարկվում է ԱՊՀ երկրների ղեկավարներին…

36 mins ago

«Դոմուսի» հրդեհի հետևանքով հոսպիտալացվածներ չկան. ԱՆ

«Դոմուսի» հրդեհի հետևանքով հոսպիտալացվածներ չկան. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք՝ այսօր հրդեհ…

42 mins ago

Էկոնոմիկայի նախարարը կգործուղվի Ֆրանսիա

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 11-14-ը կգործուղվի Ֆրանսիա (Դիժոն): Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ…

55 mins ago