Լազարյանների հարուստ գրականության ճանապարհը

Վահան Տերյան,Երվանդ Շահազիզ, Ռափայել Պատկանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վարդգես Սուրենյանց, Եղիշե Թադևոսյան…հայտնի հայերի անունները, որոնք սովորել են Մոսկվայի Լազարյան ճեմարանում և օգտվել Ճեմարանի գրադարանից շատ են: Այսօր այդ իր տեսակի մեջ նմանը չունեցող գրադարանի հավաքածուից 25.046 գիրք է պահվում Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի բաժնի նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժնի ֆոնդերում:

Լազարյանների հարուստ գրականության ճանապարհը դեպի այն ժամանակ Ալ. Մյասնիկյանի անունը կրող հանրային գրադարան հեշտ չի եղել: Չնայած դեռևս 1921 թվականին որոշվել էր հայկական միջոցներով ստեղծված Լազարյան ճեմարանը վերանվանել «Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն» և այն իր ամբողջ նյութական ու մշակութային արժեքներով հանձնել Հայաստանի կառավարության տնօրինությանը, Ռուսաստանի իշխանությունները չէին պատրաստվում հարուստ գրադարանը հանձնել Հայաստանին՝ պատճառաբանելով, որ առաջին հերթին դրանից օգտվող չի լինի, և երկրորդը՝ Հայաստանում չեն կարող ճիշտ պահպանել գրքերը ու կորստյան կմատնվի մի գրադարան, որի նմանը Միության մեջ այն ժամանակ չկար:

1925 թվականին գրքերն այնուամենայնիվ, տեղավորվում են արկղերում ու ուղարկվում հանրային գրադարան: Հիսուն արկղից, սակայն, ընդամենը քսանն է հասնում հասցեատիրոջը: Մնացած 30-ը թյուրիմացաբար ուղարկվում է Երեւանի պետական համալսարան, որտեղից գրքերի մի մասը հետագայում տեղափոխվում է Մատենադարան, մյուս մասը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարան:
«…Արկղերից յուրաքանչյուրի քաշը 5-6 փութ է: Իմ հաշվով այդ 144 արկղերի մեջ մոտ 20 հազար գիրք պիտի լինի…. Լազարյան ճեմարանի գրքերից 30 արկղ ուղարկված է եղել, բոլորովին պատահական կերպով համալսարանի հասցեով: Ինձ թվում է, որ պետք է պահպանել Լազարյան ճեմարանի՝ մի հին ու պատկառելի կուլտուր-կրթական հիմնարկության գրադարանի ամբողջականությունը գեթ այն մասի, որ ուղարկվել է Հայաստան… Եթե այս ծրագիրը իրագործվի, մեր գրադարանը կլինի առաջնակարգ գրադարաններից մեկը ամբողջ Կովկասում»,- գրում է Հանրային գրադարանի տնօրեն Երվանդ Թաղիանոսյանը Լուսժողկոմատին: Լուսժողկոմ Ա. Մռավյանը որոշում է սխալմամբ ուղարկված գրականությունը միացնել և կենտրոնացնել Հանրային (այժմ՝ Ազգային) գրադարանում, նրա մահվան պատճառով, սակայն, դա չի իրագործվում:

Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից

editors

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

8 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

8 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

8 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

8 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

9 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

11 hours ago