Հասարակություն

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը. սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։

Միջոցառմանը ելույթով է հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը ներկայացրել է «Ներուժ»-ի պատմությունը, այն նպատակը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, այն էր՝ վերաիմաստավորել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, Հայաստանը սիրելու, Հայաստանին օգնելու հայեցակարգը։ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ ծրագրի հիմքում դրված է սփյուռքում առկա նորարար միտքը Հայաստան բերելու, մեր երկրի ներսում կիրառելու, այն արտադրական գործընթացների վերածելու, բարձրարժեք արտադրողական աճին միտված տնտեսություն կառուցելու գաղափարը։ Նախարարի խոսքով՝ այն փաստը, որ ծրագիրն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ, հավաստում է, որ «Ներուժ»-ը հաջողել է։

««Ներուժ»-ը Հայաստանի շուրջ մեր գիտելիքները, երազանքները, մեր մասնագիտական կարողությունները կենտրոնացնելու, աշխատանքի նոր մշակույթ Հայաստան բերելու, Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մասին է», – հավելել է Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ծրագրի գոյության ողջ ընթացքում ստանձնել են առաջնորդություն, ջանք են գործադրել «Ներուժ»-ի կայացման գործում։

Մասնակիցներին իր խոսքն է ուղղել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ «Ներուժ»-ի բուն նպատակը միայն մասնակցելն ու հաղթելը չէ, շատ կարևոր է նաև կապեր ստեղծել այն մարդկանց ու մասնագետների միջև, որոնք ներգրավված են բարձր տեխնոլոգիական ոլորտրում։ Զարեհ Սինանյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին, վստահաբար փաստել, որ «Ներուժ»-ը ծառայում է իր նպատակին։

Պաշտոնական ելույթներին հաջորդել է մրցանակների հանձնման արարողությունը։

Մասնակից ստարտափներից վեցը դարձել են հաղթող՝ ստանալով դրամաշնորհներ՝ Հայաստան վերադառնալու և տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Ներկայացվող գաղափարները գնահատվել են երկու բաղադրիչով՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ»։

Ժյուրիի գնահատման արդյունքում «Գաղափարի փուլ» բաղադրիչով 1-ին պատվավոր տեղն է զբաղեցրել «Metacor» ստարտափը, որը զբաղվում է արյան անոթների, զարկերակների և այլ սնամեջ օրգանների համար նոր տեսակի ստենտի մշակմամբ, 2-րդը՝ «Sharper Soft»-ն է, որը տրամադրում է ծրագրակազմ՝ օգնելով կազմակերպություններին տվյալները վերածել գիտելիքների, 3-րդը՝ «Ayki»-ին, որը թվային գործիք է ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը բարձրացնելու համար:

«Աճի փուլ» բաղադրիչով 1-ին պատվավոր տեղն է զբաղվեցրել «AnzoBio» ստարտափը, որը իրականացնում է անհատականացված բուժում և ախտորոշում հազվագյուտ գենետիկական հիվանդության համար, 2-րդը՝ «Moby»-ն է, որը տրամադրում է ակնթարթային 24/7 արհեստական բանականության վրա հիմնված հաճախորդների սպասարկում, 3-րդը՝ «Sleep Doctor»-ը բժիշկների և հիվանդների համար նախատեսված ծրագիր է, որի նպատակն է ապահովել ամբողջական քնի խնամք ողջ կյանքի ընթացքում:

Միջոցառման ավարտին արդյունավետ համագործակցության համար հուշանվերներ են հանձնվել ժյուրիի անդամներին և ծրագրի գործընկերներին՝ «Իմ քայլ» հիմնադրամին, ՀՀ կենտրոնական բանկին և «Plug and Play» կազմակերպությանը։ Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, հրավիրյալ հյուրեր, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ «Ներուժ 5.0»-ին մասնակցել է 26 ստարտափ` 16 երկրից։ Այս տարի ստարտափների կարողությունների զարգացման նպատակով ներգարվվել է միջազգային հեղինակավոր աքսելերատոր «Plug and Play» կազմակերպությունը, որն իր մենթորական թիմով դասընթացների և անհատական մենթորության ձևաչափով ծրագրի վեցօրյա միջոցառման ընթացքում ակտիվ աշխատանքներ է տարել ստարտափների հետ։

«Ներուժ»-ը պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

2 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

2 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

2 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

2 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

4 hours ago

Ադրբեջանում իշխանության տրանզիտը մեկնարկել է. Աթանեսյան

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության առանցքային պաշտոնյաների մասնակցությամբ տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցություն է…

5 hours ago