

Ժամանակին շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, եկեղեցականները վախենում էին քիթը, մարտի 1-ից սկսած, սև քողերի տակից հանել:
Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթը, որը խոսում էր այն մասին, որ «Թալանչիները ոտքի են կանգնել․ օրինական դաշտում լուրջ անելիքներ ունենք: Մենք չունենք ընդդիմություն, մենք ունենք ռևանշիստներ: Վերջիններս լկտիացել են, որովհետև իրենց անցյալում սպասարկող որոշ ուժային կառույցներ շարունակում են սպասարկել, գործարար աշխարհին պատկանող մեքենաներ են դուրս գալիս և փողոցներ փակում»:
Ալեն Սիմոնյանը Խաչատրյանի ելույթին արձագանքելով՝ ասաց.
«Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերությունները մերը չեն, որ այդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումը արտահայտեն: Մենք ենք մեղավոր: Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, և բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,- նշեց ԱԺ նախագահը:
Նշենք, որ ընդդիմության վերջին օրերի հանրահավաքներին մասնակցում են շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հանդես գալիս համերգային ելույթներով: Իսկ մայիսի 1-ին տեղի ունեցած հանրահավաքին Մայր Աթոռը պաշտոնապես հայտարարել էր, որ հոգևորականները մասնակցելու են՝ դա ներկայացնելով որպես հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու քայլ:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…