Լրահոս 24/7

Եվրամիությունը խոստանում է մեծացնել ռազմական օգնությունը Մոլդովային

Բրյուսելը խոստանում է մեծացնել ռազմական օգնությունը Մոլդովային, որից անջատվել ձգտող ռուսամետ Մերձդնեստրում վերջին շրջանում մի շարք միջադեպեր են տեղի ունեցել։

«Այս տարի մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել մեր աջակցությունը Մոլդովային՝ զինված ուժերին տրամադրելով լրացուցիչ ռազմական տեխնիկա», – Քիշնևում այսօր հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ առանց մանրամասներ հայտնելու։

Միշելը նաև խոստացել է աջակցել Մոլդովային կիբերհարձակումների և ապատեղեկատվության դեմ պայքարում՝ հավելելով, որ Մերձդնեստրում էսկալացիայից խուսափելը կարևոր է։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, իր հերթին, հայտարարել է, որ երկիրն ունի գործողությունների պլան «հոռետեսական սցենարների» համար, սակայն հավելել է, որ «այս պահին նման վտանգ չեն տեսնում»:

Անցյալ շաբաթ Մերձդնեստրի իշխանությունները մի շարք պայթյունների մասին են հայտնել, որոնց թիրախը, ըստ պնդումների, ռազմավարական նշանակության կառույցներ էին։ Տեղի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ կրակոցներ են հնչել նաև Մերձդնեստրի գյուղերից մեկում, որտեղ զենքի ռուսաստանյան հսկայական պահեստ է տեղակայված։ Մոսկվան այդ միջադեպն «ահաբեկչական գործողություն» է որակել:

Ուկրաինայում պատերազմի ընդլայնման շուրջ մտավախությունն աճել է ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի հայտարարությունից հետո, թե Մոսկվան նպատակ ունի ցամաքային միջանցք ստեղծել Ուկրաինայի հարավով մինչև Մերձդնեստր:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

35 minutes ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

37 minutes ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

1 hour ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

3 hours ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

22 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

22 hours ago