

MOSCOW, RUSSIA FEBRUARY 12, 2020: Russia's Foreign Ministry Spokesperson Maria Zakharova gives a briefing on the current Russian foreign policy and international relations. Valery Sharifulin/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Îôèöèàëüíûé ïðåäñòàâèòåëü ÌÈÄ Ðîññèè Ìàðèÿ Çàõàðîâà âî âðåìÿ áðèôèíãà ïî òåêóùèì âîïðîñàì âíåøíåé ïîëèòèêè. Âàëåðèé Øàðèôóëèí/ÒÀÑÑ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, թե անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում:
Այդ մասին Զախարովան ասել է ABC իսպանական օրաթերթին տված հարցազրույցում:
«Անդամակցությունից կբխեն համապատասխան հետևանքներ, այդ թվում՝ ժամանակի փորձությանը դիմացած մեր բարիդրացիական հարաբերությունների համար: Արդյո՞ք դրան են ձգտում Շվեդիայի և Ֆինլանդիայի ժողովուրդները», – ասել է Զախարովան:
Ապրիլի սկզբին սկանդինավյան այդ երկու պետություններում հանրային քննարկումներ են ծավալվել ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմայի շուրջ, քանի որ ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա հիմնովին փոխել է անվտանգային խնդիրների ըմբռնումը հանրության շրջանում:
«Մենք նախազգուշացնում ենք Հյուսիսային Եվրոպայից մեր հարևաններին, որ ՆԱՏՕ-ի ուղեծիր ներքաշվելու փաստը կարող է քայքայել եվրոպական անվտանգության համակարգը, ընդ որում՝ դա վերջին շաբաթների միտում չէ, դա բավական վաղուց է սկսվել և պարբերաբար է արվում», – նշել է Զախարովան:
Ֆինլանդիայի և Շվեդիայի քաղաքական շրջանակներում միանգամայն իրական են համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը:
Ֆինլանդիայի խորհրդարանի մեծ մասը կողմ է անդամակցելուն: Վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ կառավարությունը և նախագահը միասին կընդունեն ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացնելու որոշումը, այդ մասին հայտարարություն կարվի մինչև մայիսի 14-ը:
Աղբյուրը՝ Azatutyun.am:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…