

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի մասին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կա պայմանավորվածություն, որ այն իսկապես տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Մենք ձեզ կտեղեկացնենք վայրի և ճշգրիտ ամսաթվերի մասին։ Բայց դա իսկապես կլինի հաջորդ շաբաթ», – լրագրողների հետ զրույցում հայտնել է Պեսկովը։
Ավելի վաղ POLITICO-ն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Մայամիում կամ Աբու Դաբիում։
Եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 4-5-ին Աբու Դաբիում։ Հանդիպման արդյունքում Մոսկվան և Կիևը ռազմագերիների փոխանակում են կատարել «157-157-ի դիմաց» ձևաչափով։
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել կրկին Աբու-Դաբիում, հունվարի 23-24-ը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…