Լրահոս 24/7

Կ․ Գիլոյանն ընդունել է Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անդրիյա Յորգիչին:

Սերբական պատվիրակության կազմում էին Սերբիայի հայ ազգային համայնքի նախագահ Բիլիանա Օբրադովիչը, Սերբիայի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչը և «Borba» ամսագրի խմբագիր Լիլիանա Ստոյանովիչը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ողջունելով հյուրերին, հայ-սերբական մարզական հարաբերություններն իր լիազորությունների շրջանակում ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել:

Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անդրիյա Յորգիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է՝ առաջին անգամ է Հայաստանում և մեծ տպավորություններ ունի, իսկ մեր երկիր է ժամանել հատուկ առաքելությամբ. «Գիտենք, որ Հայաստանում շախմատը դասավանդվում է դպրոցում, ու կցանկանայինք այդ օրինակը կիրառել նաև մեր երկրում: Հայաստանը շախմատային մեծ պատմություն և ավանդույթներ ունեցող երկիր է, ու մենք շատ ուրախ կլինենք ձեզ հետ համագործակցության համար: Իմ առաքելությունն է ուսումնասիրել Հայաստանում շախմատի ուսուցման մեթոդաբանությունը և աշխատել այդ փորձը Սերբիայում ևս կիրառելու ուղղությամբ»:

Փաստելով, որ բարեկամների հետ պատրաստ ենք կիսվել մեր փորձով, Կարեն Գիլոյանը նշել է. «Հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի դասավանդումը, անկասկած, իր դրական ազդեցությունն է ունեցել մարզաձևի մասսայականացման վրա: Կարող ենք հնարավորություն տալ ձեր մասնագետներին այստեղ վերապատրաստում անցնելու, ուսումնասիրելու մեր փորձը: Կարող ենք նաև մասնագետներ տրամադրել՝ Սերբիայում վարպետության դասեր անցկացնելու համար»:

Սերբիայի    Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչը և մյուս հյուրերը ևս կարևորել են հայ-սերբական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացման և երկու երկրների միջև մշակութային, սպորտային և կրթական կամուրջների ստեղծման անհրաժեշտությունը:

Հավելենք, որ Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն այսօր կայցելի նաև Հայաստանի շախմատի ակադեմիա և կհանդիպի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանի հետ:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

10 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

11 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

12 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

14 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

14 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

15 hours ago