Լրահոս 24/7

Ուկրաինայի նախագահը համաշխարհային դրամահավաք է սկսում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկին նախաձեռնում է համաշխարհային դրամահավաք: Նվիրատվությունները կուղղվեն Ռուսաստանի ագրեսիան դիմագրավելու և երկիրը պատերազմից հետո վերակառուցելու խնդիրներին:

Դրամահավաքի մասին Զելենսկին հայտնել է Twitter-ում այսօր տեղադրած անգլերեն տեսաուղերձով:

Զելենսկու փոխանցմամբ, այս նախաձեռնությունն ամբողջ աշխարհի շարքային մարդկանց թույլ կտա միանալ Ռուսաստանի բանակի հարձակման դեմ Ուկրաինան պաշտպանելու առաքելությանը:

«Ցանկացած նվիրատվություն նշանակություն ունի հաղթանակի համար»,- ասվում է Վլադիմիր Զելենսկու ուղերձում:

Դրամահավաքի կայքում նշվում է, որ նվիրատվությունները կուղղվեն երեք հիմնական նպատակների՝ պաշտպանությանը և ականազերծմանը, առողջապահությանը և երկրի վերակառուցմանը:

«Միայն միասին մենք կարող ենք կանգնեցնել այս պատերազմը և վերակառուցել այն, ինչ Ռուսաստանը քանդել է»,- ասվում է Զելենսկու ուղերձում:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

13 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

14 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

16 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

17 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

18 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

19 hours ago