Լրահոս 24/7

Հարուցվել է քրեական գործ՝ դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 4-ին՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված երթի մասնակից մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նկատելով փողոցով միայնակ քայլող Սոս Ջանիբեկյանին՝  վանկարկել են անպարկեշտ արտահայտություններ, իրենց դիտավորյալ գործողություններով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ընթացքում երթի մասնակիցներից մեկը ձեռքին եղած առարկայով բռնություն է գործադրել դերասանի նկատմամբ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու  և համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, ընդդիմության երեկվա քայլերթի ժամանակ միջադեպը տեղի էր ունեցել ունեցել Դեմիրճյան փողոցում:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

8 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

29 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

38 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

55 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago