Լրահոս 24/7

Բրիտանիայի պաշտպանության նախարարը Պուտինին և ռուս գեներալներին պատերազմի հանցագործներ է անվանել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում անպատվում է ռազմական անցյալը և կրկնում է 77 տարի առաջ գերմանացի ֆաշիստների գործադրած մարտավարությունը: Ուոլեսի ելույթը համընկել է Ռուսաստանում Հաղթանակի օրվա զորահանդեսի և Պուտինի ուղերձի հետ:

Ուոլեսն ասել է, թե ռուս գեներալները և նրանց գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը պատերազմի հանցագործներ են, և նրանց պետք է դատել:

«Ռուս զինծառայողներն Ուկրաինայում ցուցաբերում են մարդկային կյանքի, ազգային ինքնիշխանության և օրենքների վրա խարսխված միջազգային համակարգի նկատմամբ նույն արհամարհանքը, որը ցուցաբերել են ֆաշիսները, ոտնատակ է արվում աշխարհակարգը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որը բոլորս ստեղծել ենք և որի համար պայքարել ենք և հաղթանակել ենք, հուսալով, որ ապագա սերունդներին կփրկենք պատերազմի պատուհասից»,- ասել է Բրիտանիայի պաշտպանության նախարարը:

Բրիտանիան Ռուսաստանի հարձակմանը ենթարկված Ուկրաինայի ամենակարևոր աջակիցներից է և գրոհների ետ մղելու համար քաղաքական, ռազմական ու նյութական աջակցություն է տրամադրում Կիևին: Ուոլեսն ասել է, որ Ռուսաստանում այսօր չի կարող լինել Հաղթանակի օր, քանի որ Պուտինը և նրա գեներալները միայն անպատվում են բանակը և պետք է պարտվեն:

Աղբյուրը՝ Azatutyun.am։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

15 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

18 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago