Նկարչություն, քանդակ

Արտ-դիլեր Լարրի Գագոսյանն աճուրդում 195 միլիոն դոլարով գնել է Մոնրոյի դիմանկարը

Էնդի Ուրորհոլի ստեղծած Մերիլին Մոնրոյի դիմանկարներց մեկը մայիսի 9-ին Christie՚s-ի աճուրդում վաճառվել Է 195,04 միլիոն դոլարով՝ սահմանելով ռեկորդ որպես ամերիկյան արվեստի ամենաթակ ստեղծագործություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլիվուդյան աստղի Shot Sage Blue Marilyn անվանմամբ դիմանկարը, որը Մոնրոյին պատկերում Է բաց փիրուզի ֆոնի վրա, Ուրորհոլն ստեղծել Է 1964 թվականին մետաքսատպության մեթոդով, դերասանուհու մահվանից երկու տարի հետո, եւ ամերիկյան արվեստի խորհրդանիշերից մեկն Է: Նկարի վերջնական գինը գրեթե համընկել Է փորձագետների ակնկալիքներին, որոնք դրա արժեքը գնահատել Էին 200 միլիոն դոլար:

Ընդամենը նկարին հավակնել են չորս գնորդներ, աճուրդում հաղթող Է դարձել հայկական ծագմամբ ամերիկացի արտ-դիլեր Լարրի Գագոսյանը: Մոնրոյի դիմանկաների շարքի համար Ուորհոլին ոգեշնչել Է դերասանուհու լուսանկարը «Նիագարա» (Niagara, 1952) ֆիլմի մասնակցության համար: Ընդամենը նկարիչը կատարել Է դերասանուհու մի քանի տասնյակ նման պատկերներ տարբեր գույներով, սակայն վաճառված օրինակն առանձնահատուկ արժեք Է ներկայացնում իրենից, քանի որ «գնդակահարված» դիմանկարներից մեկն Է. 1964 թվականին նկարչուհի Դորոթի Փոդբերը մտել Է Ուրորհոլի արվեստանոց եւ, օգտվելով անգլերենում «կրակել» եւ «լուսանկարել» բառերի» նույնականությունից, նոր գործերը լուսանակարելու նպատակով, ատրճանակով կրակել Է դրանց վրա,  ինչով շոկի Է ենթարկել Ուրորհոլին:

Չորս տարի անց նա ինքն Է հայտնվել նշանառության տակ եւ ստուդիայում հրազենի վիրավորում ստացել արմատական ֆեմինիստուհի Վալերի Սոլանասի ձեռքով: Արվեստի ստեղծագործությունը ներկայացրել Է Թոմաս եւ Դորիս Ամմանների բարեգործական հիմնադրամը, որն զբաղվում Է երեխաների օգնությամբ: Դիմանկարի իրացումից ստացված բոլոր միջոցները կհատկացվեն հիմնադրամի ֆինանսավորմանը։ Նկարը ցուցադրվել Է այնպիսի հայտնի հարթակներում, ինչպիսիք են Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանը, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան կենտրոնը եւ Լոնդոնի Թեյթ պատկերասրահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

15 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

18 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago