Լրահոս 24/7

Ցույցերին մասնակցում են մարդիկ, ովքեր ուղղություններ են փնտրում որդուն բանակից «ազատելու» համար. Դ․ Դանիելյան

«Խնդիրը ջերմաչափի մեջ չէ…

Քանի օր է՝ լուռ հետևում եմ քաղաքական ընդդիմության հավաքներին, հնչեցվող մտքերին, լսում ու վերլուծում եմ որոշ գործընկերների ելույթները ու նորից լուռ հետևում եմ:

Ո՞րն է մեր ազգի կրկնվող հիասթափությունների պատճառը: Գուցե մեր մեջ սխալները չփնտրելու, չշտկելու «չկրկնվող» սովորո՞ւյթը:

Ցույցերին մասնակցում են մարդիկ, ովքեր ինձ հետ մասնավոր զրույցներում նշել են, որ ուղղություններ են փնտրում՝ որդուն բանակից «ազատելու», մյուսը ծանոթ էր փնտրում՝ հարկ չվճարելու, իսկ մեկն էլ վերջերս խնդրում էր օգնել «մի հարմար տեղ գործի գրանցեմ, բայց գործի չգալու» համար:

Այս մարդկանց տեսնում եմ ցուցարարների շարքերում, որոնք գուցե անկեղծորեն մտահոգված են մեր երկրի վաղվա օրով կամ էլ շարքային երեսպաշտներ են:

Եթե մտահոգված են և պայքարում են հանուն անվտանգ, ուժեղ երկիր ունենալու կարևորագույն նպատակի, ապա իրենք սխալ են պատկերացնում այդ երկիրը ունենալու համար իրականացվող քայլերի հերթականությունը կամ այդ երկիրը ՉՈՒՆԵՆԱԼՈՒ պատճառները:

Դա նույնն է, երբ հիվանդը կոտրում է ջերմաչափը՝ կարծելով, որ այդ ջերմաչափի մեջ է իր հիվանդությունը, այնինչ ջերմաչափը միայն ազդարարում է խնդրի կամ «սխալի» առկայություն: Փնտրենք և շտկենք մեր սխալները ԱՇԽԱՏԱՆՔՈՎ, որ չլինեն ծերերին ծեծող երիտասարդներ, նրանց արդարացնող ծերեր, սուտ հայրենասերներ ու կեղծ բարեպաշտներ»,- գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

15 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

15 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

15 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

15 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

15 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

16 hours ago