Լրահոս 24/7

Ն․ Փաշինյանը Նիդերլանդների գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաագայում հանդիպեց Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրեց Հայաստանում առկա հնարավորությունները՝ ներդրում կատարելու, բիզնես հիմնելու համար: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում: Հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական, ներդրումային հնարավորությունները: «Տնտեսական աճ և բեկում ունենալու համար մենք ժողովրդավարական մեծ բարեփոխումների օրակարգ ունենք»,-ասել է նա:

Վարչապետը, խոսելով ներդրումային հնարավորությունների մասին, վստահեցրել է, որ երկրում համակարգային կոռուպցիան վերացրել են և ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու փուլում են: Նա նկատել, որ ներդրումների համար կարևոր է նաև տարածաշրջանային իրավիճակը՝ հիշեցնելով, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է տարածաշրջանում կայունության, խաղաղության ուղղությամբ: «Մեզ համար կարևոր ոլորտներից է գյուղատնտեսությունը: Մենք Նիդերլանդներից ներդրումներ ենք ակնկալում, քանի որ տեսնում ենք, թե գյուղատնտեսության ոլորտն ինչ զարգացած է ձեր երկրում»,-ասել է Փաշինյանը:

Իսկ, թե ինչը կարող է խթան հանդիսանալ, գրավել այս ոլորտում Հայաստանում ներդրում կատարելու համար՝ վարչապետն ընդգծել է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, դրա ընձեռած հնարավորությունները: Ներդրումների համար որպես կարևոր և արագ զարգացող ուղղություն Փաշինյանը նշել է ՏՏ ոլորտը: Ոլորտի զարգացումը Հայաստանի համար ռազմավարական ուղղություն է: Վարչապետը խոսել է նաև զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտների մասին՝ որպես հնարավորություններ Նիդերլանդների ներդրողների համար: Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության տնօրեն Ինգրիդ Թիյսենն էլ նկատել է. «Շատ հյուրերի, կազմակերպությունների ներկայությունը հանդիպմանը ցույց է տալիս, որ Հայաստանն իսկապես շատ գրավիչ երկիր է բիզնեսով զբաղվելու համար»:

PRIVA ընկերության (բարձր տեխնոլոգիական ընկերություն, որը զբաղվում է կլիմայի վերահսկման, էներգամատակարարման, ջրի արդյունավետ օգտագործման համար սարքավորումների նախագծմամբ և ծրագրային ապահովմամբ) ներկայացուցիչ Մարիա Կոմորովսկան քննարկման մասնակիցներից էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է. «Մենք արդեն 10 տարի է՝ ներկա ենք Հայաստանում: 10 տարի առաջ մենք առաջին նախագիծը սկսեցինք: Բազմաթիվ հաճախորդներ ունենք»:

Մարիա Կոորովսկան ընկերության կոմերցիոն ներկայացուցիչն է, հաճախորդներին աջակցում է ջերմոցների նախագծի կազմման սկզբից ի վեր: Իսկ թե ինչու են որոշել Հայաստանում բիզնես հիմնել, պարզաբանում է՝ լավ պոտենցիալ են տեսնում երկրում:

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը շարունակվել է նախաճաշ-քննարկման ֆորմատով:

Թիվ 1

Recent Posts

Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 35 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել մոտեցող արևադարձային «Միլթոն» փոթորկի պատճառով, հայտնել…

40 mins ago

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Իռլանդիայում կայացել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: ԱԺ-ից հայտնում են, որ…

1 hour ago

Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածի…

2 hours ago

Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության…

3 hours ago

Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը մասնակցել է ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Բաթլեր…

3 hours ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ…

4 hours ago