

Պաշտոնական Բուդապեշտը կրկին հայտարարում է, որ Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրումների լիակատար արգելքի սահմանումը «Հունգարիայի տնտեսության համար ատոմային ռումբի էֆեկտ կունենա»։ Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսաուղերձում՝ նշելով, որ երկրի ղեկավարությունը Բրյուսելից հստակ զիջումներ է ակնկալում։
«Մենք հստակորեն ասել ենք Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին, որ ռուսական նավթի վրա սահմանվող պատժամիջոցները կաջակցենք միայն մի դեպքում՝ եթե Բրյուսելը առաջարկի նաև այն խնդիրների լուծման ուղիները, որոնք ի հայտ են գալու էմբարգոյի հաստատման դեպքում», – հայտարարել է Հունգարիայի արտգործնախարարը։
Պետեր Սիյարտոյի խոսքով՝ Եվրահանձնաժողովն առայժմ նման լուծումներ չի առաջարկել։
«Դա նշանակում է, որ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ համաձայնություն ձեռք բերելու միակ տարբերակը էմբարգո սահմանելն է բացառապես ծովով մատակարարվող ռուսական նավթի վրա։ Մեր համոզմամբ, խողովակաշարերով իրականացվող մատակարարումները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն սանկցիաների ցանկից», – նշել է Սիյարտոն։
Աղբյուրը՝ Azatutyun.am:
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…