

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել և շնորհակալագրով պարգևատրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, որը, օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով, Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս էր բերել երկամյա Արևիկին, ցույց տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն:
Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ:
«Դուք, սեփական կյանքը վտանգելով, երկրորդ կյանք նվիրեցիք մանկահասակ երեխային: Ես շնորհակալ եմ ձեզ խիզախության, սխրանքի և անձնուրացության համար: Հերոսները միայն մարտի դաշտում չեն, այլև մեր կողքին, հպարտանում եմ ձեզնով»,- ասել է Խաչատրյանը:
Զրույցի ընթացքում Ժիրայր Պողոսյանը նշել է, որ ճանապարհաշինարար է, ամուսնացած է, ունի 3 երեխա: Նա ևս իր գոհունակության խոսքերն է ուղղել մարզպետին ուշադրության և գնահատանքի համար:Հ
իշեցնենք, որ երկամյա Արևիկը դեռևս բուժում է ստանում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ընթացքի մեջ են երեխայի հետագա խնամքի հետ կապված գործընթացները:
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…