

Ռուսաստանը հավատարիմ է գազի մատակարարումների իր ստանձնած պարտավորություններին, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով դեպի Եվրոպա ռուսական գազի տարհանումը սահմանափակելու Կիևի նախօրեին կայացրած որոշումը։
«Ռուսաստանը իր պայմանագրային պարտավորությունները միշտ էլ պատասխանատու կերպով է կատարել և հետագայում ևս պատրաստվում է նույնն անել։ Ուկրաինական կողմը հայտնել է ինչ-ինչ ֆորսմաժորային պայմանների մասին։ Մենք, սակայն, լսել ենք նաև «Գազպրոմի» բացատրությունները, որոնց համաձայն [Ուկրաինայի կողմից] ֆորսմաժորի վերաբերյալ որևէ ծանուցում կամ բացատրություն չի հնչել», – նշել է Պեսկովը։
Եվրոպա մատակարարվող ռուսական գազի շուրջ լարվածությունը ծագեց նախօրեին` այն բանից հետո, երբ Ուկրաինայի գազատրանսպորտային ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է վառելիքի տարհանումը դեպի Եվրոպա, քանի որ ռազմական գործողությունների պատճառով կորցրել է վերահսկողությունը Լուգանսկի մարզում գտնվող «Նովոպսկով» կոմպրեսորային կայանի նկատմամբ։ «Գազպրոմ» ընկերությունը, սակայն, հայտարարում է, որ ուկրաինական կողմը գազի տարհանման անհնարինության որևէ ապացույց չի ներկայացրել։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…