Գերմանական և համաշխարհային արդյունաբերության հսկա Siemens կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանից ամբողջովին դուրս գալու մասին։ Այսօր կոնցեռնը հայտարարություն է ուղարկել ռուսական մամուլին՝ տեղեկացնելով «բոլոր արդյունաբերական գործարքների դադարեցման մեկնարկի մասին»։
«Մենք կմիանանք միջազգային հանրությանը՝ դատապարտելու պատերազմը Ուկրաինայում: […] Siemens-ը դուրս է գալիս ռուսական շուկայից ուկրաինական պատերազմի պատճառով», – ասվում է հայտարարությունում։
Կոնցեռնը հիշեցնում է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո հայտարարեց Ռուսաստանում նոր նախագծերի և ներդրումների դադարեցման մասին։ Հետո Siemens-ը զբաղված էր իրավիճակը գնահատելով և Ռուսաստանում իր 3 հազար աշխատակիցներին չվնասելու ուղիներ էր փնտրում։ Siemens-ի ձեռնարկությունների ռուսաստանցի աշխատակիցները կազմում են դրանց աշխատակիցների ընդհանուր թվի մոտավորապես 1 տոկոսը։
Ռուսաստանում Siemens-ը ներկայացված է երկու ընկերություններով՝ Siemens և Siemens Energy: Siemens Energy-ն Ռուսաստանում էլեկտրաէներգիայի սարքավորումների հիմնական մատակարարներից է։
Ռուսական շուկայից հեռանալու մասին հայտարարել է նաև ֆիննական Fortum էներգետիկ ընկերությունը: Նախկինում ընկերությունը դադարեցրել էր ներդրումներն ու ֆինանսավորումը իր դուստր ձեռնարկություններում։ Fortum-ն ընդգծել է, որ կքննարկի իր ռուսական դուստր ձեռնարկությունները՝ Unipro-ն և Fortum-ը վաճառելու հարցը:
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…