Լրահոս 24/7

Գ․ Սանոսյանը հանդիպել է միջազգային ջրային հարաբերությունների հարցերով հատուկ բանագնաց Հ․ Օվինկի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդների Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է միջազգային ջրային հարաբերությունների հարցերով հատուկ բանագնաց Հենկ Օվինկի հետ։

Այս մասին հայտնում է նախարարության կայքէջը:

Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել են ջրի կառավարման վերաբերյալ հարցեր։

Հենկ Օվինկին նախարար Սանոսյանին է ներկայացրել իրենց փորձը, ջրի կառավարման ոլորտում մինչ այս իրականացված աշխատանքները, գրանցած հաջողությունները, նորարարական լուծումների կիրառումը։

Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ջրամբարաշինական աշխատանքներ են, կառավարությունը  խնդիր է դրել առաջիկա 5 տարում 15 փոքր ու միջին ջրամբար կառուցել և բարելավել ոռոգման համակարգը։

Սանոսյանն ընդգծել է, որ այդ համատեքստում ողջունելի կլինի Նիդերլանդների հետ համագործակցությունը, միջազգային փորձի, մեթոդների տեղայնացումը  Հայաստանում։ Նախարարը նկատել է, որ Նիդերլանդների հետ փորձի փոխանակման հնարավորություններ կան նաև ոռոգման համակարգերի չափագրման, գույքագրման և քարտեզագրման  ժամանակակից մեթոդները Հայաստանում տեղայնացնելու հարցերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Նիդերլանդների հետ երկկողմ և բազմակողմ  համագործակցության  այլ հնարավորություններ։

Թիվ 1

Recent Posts

«Մայր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն հայտարարել է, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական համարելով…

32 minutes ago

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

3 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

6 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

6 hours ago