Լրահոս 24/7

Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ մարդկանց հավաքներին մասնակցելուն հարկադրելու, այդ նպատակով նյութապես շահագրգռելու դրսևորումներից

Քրեական հետապնդման մարմիններում նախաձեռնված քրեական համապատասխան վարույթների նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ արձանագրվել են Երևան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցող հավաքներին, երթերին, դրանց շրջանակներում կազմակերպվող բողոքի, անհնազանդության գործողություններին մասնակցելու համար ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ առանձին մարզերում  բնակվող քաղաքացիներին առերևույթ հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու մի քանի դեպքեր: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ դրանցից 3-ով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, որոնցից մեկով երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ մեկ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մասնավորապես, 2022թ. մայիսի 5-ին համացանցում տարածվել է երկու անձի հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որը վերաբերել է հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու հանգամանքներին: Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դրա շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված 2 անձանց ինքնությունը, տվյալներ են ստացվել Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռելու, վերջինս կողմից իր հերթին այլ անձանց  նյութապես շահագրգռելու վերաբերյալ: Ապացույցների համակցությամբ Արմավիրի մարզի՝ արդեն իսկ ձերբակալված վերոհիշյալ երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը:

Համացանցում հրապարակվել է այլ ձայնագրության վերաբերյալ մեկ այլ տեսանյութ՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում է ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձայնագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ չորս անձանց մասնակցությամբ տեղի ունեցող խոսակցության ընթացքում նրանցից երեքը Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ անունով ներկայացած անձին առաջարկում են ՀՀ-ում տեղի ունեցող ցույցերին 2000 ուսանողի մասնակցելու և որոշակի գործողություններ՝ անհնազանդության ակցիաներ կատարելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքերի առթիվ 2022թ. մայիսի 10-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Քրեադատավարական ողջ գործիքակազմի կիրառմամբ սեղմ ժամկետներում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է կոնկրետ գործողություններ կատարելու ցուցում, նախաքննությունը շարունակվում է:

Մեկ այլ դեպքում, Երևան քաղաքի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվել ԶԼՄ հրապարակման կապակցությամբ, ըստ որի՝ 2022թ. մայիսի 4-ին վարորդներին ստիպել են բեռնատար, բետոնախառնիչ ավտոմեքենաներով փակել Երևան քաղաքի «Կիևյան» և «Դավթաշեն» կամուրջները: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 4 անձինք իրենց կողմից վարվող «Էյ ԴԻ Էյ Թեք» ՍՊԸ-ին պատկանող տարբեր մակնիշների բեռնատար,  բետոնախառնիչ ավտոմեքենաներով փակել են Երևան քաղաքի Կիևյան և Դավթաշեն կամուրջների երթևեկելի մասերը, ինչի հետևանքով խաթարվել է նշված հատվածների բնականոն երթևեկությունը:

Դեպքի առթիվ 2022թ. մայիսի 5-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ի վարորդներին 2022թ. մայիսի 4-ին Երևանի տարբեր հասցեներում անհնազանդության ակցիաներ իրականացնելու և երթևեկությունը արգելափակելու հանձնարարություն տրվելու վերաբերյալ: Կատարվածի  ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Բացի նշվածները, 2022թ. մայիսի 4-ին Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ  դեռևս ինքնությունը չպարզված անձը հարկադրել է երկու քաղաքացիների մասնակցել նույն օրը Երևան քաղաքում անցկացվող հավաքներին, նյութապես շահագրգռել նրանց, ինչի արդյունքում վերջիններս «Մերսեդես» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենաներով փակել են Երևան քաղաքի «Հաղթանակ» կամուրջի երթևեկելի ուղղությունները: Նշված դեպքի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում հիշեցնել, որ հավաքներին, երթերին, դրանց ընթացքում կատարվող գործողություններին մասնակցելու նպատակով անձանց հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու դրսևորումները քրեական օրենքով արգելված արարքներ են, որի համար, որպես պատիժ, նախատեսված է ընդհուպ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով:

Դատախազությունը հորդորում է զերծ մնալ նման արարքներ կատարելու փորձերից, հստակ հետևողականություն է դրսևորվում և դրսևորվելու  յուրաքանչյուր նման դեպքի, փորձի արձանագրման պարագայում դրանցում ներգրավված անձանց գործողություններին համարժեք իրավական գնահատական տալու, բավարար հիմքերի պայմաններում նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:

Միաժամանակ քաղաքացիներին կոչ են անում նման հանցավոր ոտնձգությունների առերեսվելու կամ այդպիսի երևույթների վերաբերյալ կոնկրետ տվյալներ ունենալու պարագայում դրանք տրամադրել իրավապահ մարմիններին:    

Թիվ 1

Recent Posts

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

7 mins ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

13 mins ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

57 mins ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

1 hour ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

1 hour ago

Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր

Ֆասթ Բանկը հոկտեմբերի 4-6-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունենում DigiTec 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին որպես ֆինտեք…

1 hour ago