Լրահոս 24/7

Մենք պատրաստ ենք բանակցել ՌԴ-ի հետ, սակայն վերջնագրեր չենք ընդունի. Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան երեկ Բեռլինում ասել է, թե իր երկիրը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, սակայն ռուսների կողմից վերջնագրեր չի ընդունի:

Այդ մասին Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է Die Welt համագերմանական օրաթերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով, եթե Ռուսաստանը սրի իրավիճակը, Կիևը պատասխան հարված կհասցնի:

«Ամենալուրջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի ցանկանում իրական և բովանդակալից բանակցություններ վարել»,- ասել է Կուլեբան:

Նախարարը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ գործոնների մասին:

«Կիևին հաղթանակի համար երեք բան է պետք՝ ուկրաինական տոկունությունը, բնավորությունը և մարտունակությունը, անհրաժեշտ զենքի մատակարարումներ և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ: Եթե այդ երեք գործոններն իրար միանան, ապա մենք կհաղթենք այս պատերազմում»,- ասել է Կուլեբան:

Նրա խոսքով, պատժամիջոցները շատ կարևոր են և արդյունավետ, բայց չեն կարող կանգնեցնել ռուսական ռազմամեքենան, «քանի դեռ Եվրոպան շարունակում է գազ գնել Ռուսաստանից»:

Նա նշել է նաև, որ կարճատև կտրվածքով Ռուսաստանը տնտեսության առումով Ուկրաինայի համեմատությամբ ավելի բարվոք վիճակում է:

«Հենց այդ պատճառով ենք մենք մեր բարեկամներին և գործընկերներին խնդրում տնտեսապես սատարելու մասին, քանի որ դա մեզ թույլ կտա շարունակել պայքարը»,- ասել է Կուլեբան:

Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

31 minutes ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

48 minutes ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

1 hour ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

1 hour ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

2 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

2 hours ago