Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն, ցանկալի է՝ ոչ քոչարյանական

Ամեն անգամ, երբ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսում է իր քաղաքական (իշխանական) հավակնությունների մասին, իմ մոտ գրեթե ինքնաբերաբար ցանկություն է առաջանում պաշտպանել ներկա իշխանությանը: Երբեմն նույնիսկ մտածում եմ, որ դա հատուկ է արվում, որ մեզ միտումնավոր են «դեմ տալիս» Քոչարյանին՝ որպես գործող իշխանության միակ այլընտրանք, որպեսզի շատ մարդիկ սարսափեն եւ չմտածեն իրական այլընտրանքների մասին: Բայց բոլոր դեպքերում Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն: Ցանկալի է՝ ոչ քոչարյանական: Շատ բաներ, որոնք անում է ներկայիս իշխանությունը, ինձ դուր չեն գալիս: Բայց եթե փորձենք խորը մտածել եւ հասկանալ, թե որոնք են ծրագրերի եւ գաղափարների սակավության, հաճախ անզուսպ պոպուլիզմի եւ ակնհայտ ինֆանտիլիզմի պատճառները, ապա կտեսնենք, որ դրանցից ամենակարեւորն օբյեկտիվ է: Ի դեպ, ճիշտ նույն պատճառով Ուկրաինայում իշխանության եկան շոումենները, երգիչներն ու ասմունքողները, «ժողովրդի ծառաները»: Թե՛ Հայաստանում, թե՛ Ուկրաինայում մարդիկ խորապես հիասթափվել են դասական քաղաքական գործունեությունից եւ կուսակցություններից, նրանց ավելի սրտամոտ էր քաղաքացիական ակտիվիզմը՝ այդ պայքարին հատուկ զինանոցով: Իսկ ի՞նչն է ընկած հիասթափության հիմքում: Պատասխանը միանշանակ է՝ քաղաքական համակարգի բացակայությունը:

Ամբողջը՝ aravot.am

editors

Recent Posts

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

2 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

3 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

3 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

3 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

3 hours ago

«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրեսում» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է BRICS-ի դերին, հնարավորությանը…

3 hours ago