Առաջիկայում հանրապետության բոլոր կենսաթոշակառուների համար թոշակները 10 տոկոսով կբարձրանան, բայց մի փոքր այլ մեխանիզմով: Այսինքն՝ եթե թոշակառուն թոշակը ստանում է քարտով և առևտուր է իրականացնում քարտով, կստանա զեղչեր:
Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք աշխատում ենք կանխիկի շրջանառության կանխման ուղղությամբ և առաջիկայում պետք է ներդնենք հետևյալ համակարգը, որ բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ պետք է կիրառենք զեղչերի համակարգ: Այսինքն՝ եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել, որն ունի մի քանի նշանակություն. առաջինը սոցիալական նշանակությունն է, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատումը, և երրորդը՝ դրա արդյունքում կարող ենք ավելի արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը և գտնել կենսաթոշակառուների կարիքների առավել զգայուն կետերը»,- ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ այս համակարգը կունենա և՛ սոցիալական, և՛ կնպաստի կանխիկի շրջանառության կրճատմանը: Եղել են արդեն բանավոր խոսակցություններ տարբեր ընկերությունների հետ այս նախագծում ներգրավելու համար:
«Սա պետության և մասնավորի համագործակցության կարևոր օրինակ է, և հույս հունեմ, որ կհամաֆինանսավորվի Կառավարության, բանկային համակարգի կողմից և արդեն՝ մասնավորի կողմից: Երրորդ նշանակությունը այն է, որ այդ առևտրի, այդ գործարքների տվյալների վերլուծության արդյունքում կկարողանանք առավել արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը»,- նշեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ սա մոտավորապես նույն մոդելն է, որն իրականացվում է նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման դեպքում: Կառավարության ղեկավարը հույս հայտնեց նաև, որ գործնականում հունիսի կեսերից համակարգը լիարժեք՝ քարտերով և բանկային համակարգով և առևտրային ցանցերով, կսկսի գործել:
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ.…