Լրահոս 24/7

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Մի քանի մեխանիզմ է լինելու, և գումարային տուգանքի չափն իր մեջ որոշակի տարբերություն է ունենալու:

Մի դեպքում դա վերաբերելու է առհասարակ չվճարողներին, մյուս դեպքում՝ այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին, և մյուս դեպքում՝ փաստացի տարեկան փաթեթ ունեցող, և առհասարակ որևիցե տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդկանց»,- ասաց Կոստանյանը:

Կոստանյանի խոսքով՝ խնդիրը մարդկանց տուգանելը չէ:

«Խնդիրն այն չէ, որ մարդկանց տուգանենք և բերենք օրինականության դաշտ, մեր խնդիրն այն է, որ եթե կա որևէ տեսակի ծառայություն, ապա դրա համար պետք է վճարել»,- ասաց նա։

Ըստ edraft.am-ում ներկայացված նախագծի՝

Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց սահմանված տեղական վճարը կամ միասնական ծառայության տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու կամ տրանսպորտային միջոցում առանց տեղական վճարի վճարման կրիչը վավերացում կատարելու օգտվելը.
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից օգտվելու տեղական վճարի կամ միասնական ծառայության տեղական վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի կողմից նշված ծառայություններից օգտվելը.
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնութապատիկի չափով:

Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունների համար նախատեսված միասնական ծառայության տեղական վճարը որոշակի ժամանակահատվածում անսահմանափակ ուղևորությունների համար վճարված լինելու կամ տեղական վճարի զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն ստացած լինելու դեպքում ծառայությունից նույն ժամանակահատվածում առանց տրանսպորտային միջոցում վավերացում կատարելու օգտվելը.
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնութապատիկի չափով»:

Թիվ 1

Recent Posts

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

4 minutes ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

28 minutes ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

43 minutes ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

51 minutes ago

Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը

Կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որից հետո նախագահ Թրամփն իր Truth Social կայքում…

1 hour ago

Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…

1 hour ago