Լրահոս 24/7

Ս․ Սարգսյանը կատարյալ նարեկսամսոնյան է, ով իր շուրջը համախմբել է քաղաքական դաշտի տիղմը. Խաժակյան

Քանի որ Սերժ Սարգսյանի թերմացուք Նարեկ Սամսոնյանը չի դադարում ինձ անդրադառնալ, սկսում եմ վերլուծել, թե ինչո՞ւ առհասարակ նա գոյություն ունի հասարակական դաշտում։

Այս մասին գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում հասցրեց կուսակցականացնել և իր շահերին ծառայեցնել հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Ապականված էր ոչ միայն իշխանական համակարգը, այլև ընդդիմադիր դաշտը, որտեղ հիմնական դերակատարները հարստանում, պաշտոն ստանում կամ զրկվում էին այդ պաշտոնից բացառապես իր հայեցողությամբ։

2018-ին իշխանությունից զրկվելով նա այլևս ի վիճակի չէր պղծելու իշխանական համակարգը, բայց դեռ կարող էր դա անել ընդդիմադիր դաշտում, ինչը և արեց։ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը սկսեց բուծել «ընդդիմադիր նարեկսամսոնյանների», որոնց նպատակը ամենևին իր վարկանիշի բարձրացումը չէր, դա Սիզիփոսյան աշխատանք է։ Լափի կարոտ և իրենց աճուրդի հանած պղծություններին հավաքագրելով Սերժ Սարգսյանը լուծում է ընդդիմադիր դաշտը աղճատելու և դրա ֆոնին ավելի լավը երևալու խնդիր։

Թվում է թե այսօր նա ելույթներով հանդես չի գալիս և մի կողմ է քաշվել, բայց մի կողմ դնելով նախագահական ինստիտուտի նկատմամբ ունեցած իմ հարգանքը պետք է ասեմ, որ Սերժ Սարգսյանը կատարյալ նարեկսամսոնյան է, ով իր շուրջը համախմբել է քաղաքական դաշտի տիղմը և այդքանով չի հանդարտվում։

Նրա պատկերացրած ռևանշը իշխանության ղեկին վերադառնալը չէ։ 2018-ից հետո նա փորձում է ապացուցել, որ ինքը ամենամերժելին չէ և այդ նպատակին հասնելու համար ոչ մի ջանք չի խնայում»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը: Թիվ 1…

10 hours ago

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած մասը»

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած…

10 hours ago

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

15 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

15 hours ago