Լրահոս 24/7

Ա․ Միրզոյանը հանդիպել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: 

Արարատ Միրզոյանը և Սիրոջիդդին Մուխրիդդինը գոհունակություն են հայտնել փոխըմբռնման և փոխվստահության վրա հիմնված երկկողմ համագործակցության մակարդակի կապակցությամբ։ Նշվել է նաև, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լավ առիթ է՝ ամփոփելու արձանագրված ձեռքբերումները և նախանշելու փոխգործակցության ընդլայնմանը միտված նոր ուղղություններ։

Հայաստանի ու Տաջիկստանի միջև քաղաքական կապերի ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը։

Առանձնահատուկ ընդգծվել  է առևտրատնտեսական փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ ջանքերի ներդրումը, և այս առումով կարևորվել է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։

Կողմերը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։

Թիվ 1

Recent Posts

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը: Թիվ 1…

2 hours ago

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած մասը»

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած…

2 hours ago

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

7 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

7 hours ago