Լրահոս 24/7

Վրաստանը G7-ի և ՆԱՏՕ-ի հանդիպումներին չի հրավիրվել

Ուկրաինայում ընթացող պատերազմը և դրա տարածաշրջանային ու գլոբալ հետևանքների հաղթահարումը կքննարկվեն Գերմանիայում «Մեծ յոթնյակի» երկրների (G7) և ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որին Վրաստանը հրավիրված չէ։

ALIQ-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը կմասնակցեն Ֆինլանդիան և Շվեդիան, G7-ի հանդիպման հյուրերի թվում են Ուկրաինան և Մոլդովան։

Մայիսի 12-14-ը Վայսենհաուսում Գերմանիայի նախագահության հովանու ներքո տեղի է ունեցել G7-ի արտգործնախարարների առաջին ծրագրված հանդիպումը։ Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի՝ եռօրյա հանդիպմանը քննարկվել է, թե ինչպես G7-ը կարող է ընդլայնել իր ջանքերը՝ դադարեցնելու դաժան պատերազմը, աջակցելու ուկրաինացի ժողովրդին ազատության և անկախության համար պայքարում և հաղթահարել պատերազմի գլոբալ հետևանքները։

Մայիսի 14-15-ը Գերմանիայում նախատեսված է նաև Հյուսիսատլանտյան խորհրդի (ՀԱԽ) ոչ պաշտոնական հանդիպում արտգործնախարարների մակարդակով, որին հրավիրված են Շվեդիան և Ֆինլանդիան։ Ուկրաինայի պատերազմի արդյունքում այս երկու երկրները, որոնք պատերազմի ժամանակ չեզոքության երկար պատմություն ունեն, քննարկում են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցը։ Հանդիպումը կղեկավարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան։

Վրաստանում Գերմանիայի դեսպանատուն տարածած հայտարարությամբ անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ Վրաստանը հրավիրված չէ հանդիպումներին․

«Ինդոնեզիան այն երկիրն է, որը ղեկավարում է «Մեծ քսանյակը» 2022 թվականին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հրավիրվել է իր երկրում պատերազմական իրավիճակի պատճառով, իսկ Մոլդովայի Հանրապետությունը՝ այս պատերազմի անմիջական ազդեցության, այդ թվում՝ պատերազմի ժամանակ ուկրաինացի փախստականների մեծ հոսքի պատճառով»։

Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

3 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

5 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

5 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

5 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

6 hours ago