Լրահոս 24/7

ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին, ակնկալվող արձագանք չի եղել. ՀՀ վարչապետը՝ 44-օրյա պատերազմի ընթացքի մասին

ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է ՀԱՊԿ երկրների փոխգործակցության և ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման հետ կապված հարցերը: ՀՀ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՀԱՊԿ կազմավորման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովը կազմակերպելու և ջերմ ընդունելության համար:

«Իհարկե, մեր հոբելյանական հանդիպումը շատ լավ առիթ է, որպեսզի որոշ եզրակացություններ անենք և քննարկենք մեր կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել է շատ կարևոր հարցեր ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ: Բելառուսի նախագահը անդրադարձել է, կարելի է ասել, բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանրապես, կարելի է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ շատ է դրականը, որովհետև ՀԱՊԿ-ն եղել է, կա ու կլինի կարևորագույն գործոնը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում: Բայց, ինչպես տեսնում ենք, այսօրվա հոբելյանական գագաթնաժողովին քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակը բավականին լարված է»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկության վերաբերյալ խնդրին, նշելով, որ հաճախ այդ քվեարկությունները համաժամանակյա չեն:

 «Նկատեմ, որ սա նոր խնդիր չէ, երկար ժամանակ այն ուղեկցում է մեզ: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը: Մենք աշխատանքային կարգով բազմիցս այդ հարցը քննարկել ենք: Ակնհայտ է, որ այդ հարցը կարիք ունի հետագա քննարկման»,- ընդգծել է վարչապետը:

Ինչ վերաբերվում է փոխգործակցության և արագ արձագանքման մեխանիզմներին, վարչապետը սա ևս շատ կարևոր հարց է համարում Հայաստանի համար:

«Ինչպես գիտեք, անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները:

Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը: Դեռ երկար ժամանակ մենք բարձրացրել ենք ոչ բարեկամ երկրին ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զենքի վաճառքի հարցը: Այդ զենքը օգտագործվել է Հայաստանի դեմ և հայ ժողովրդի դեմ: Դա նույնպես խնդիր է:

Անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այնքան էլ չեն ուրախացրել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, բայց ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարևորը դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում: Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին:

Կարծում եմ, որ եզրակացություններ անել իրապես կարևոր և լավ է, բայց Հայաստանը որպես կազմակերպության հիմնադիր անդամ, հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը և կազմակերպությունը առանցքային գործոն է համարում Եվրասիական տարածաշրջանի և Հայաստանի համար կայունության և անվտանգության ապահովման հարցում: Մենք դրական ենք տրամադրված, որպեսզի ամբողջ ծավալով աջակցենք կազմակերպությանը և նրա հետագա զարգացմանը»,- ասել է Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

12 minutes ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

28 minutes ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

56 minutes ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

2 hours ago

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:…

2 hours ago

Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են

Հայաստանում փետրվարին միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 4.1%-ով։ Այս մասին…

2 hours ago