

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին:
Վարչապետը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու փոխգործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով:
Ֆիլիպ Իվանովիչը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Չեռնոգորիայի վարչապետի ջերմ ողջույնները և կարևորել Հայաստանի ավանդական հարաբերությունների հետևողական զարգացումը: Չեռնոգորիայի փոխվարչապետը հավելել է, որ ՀՀ այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը:
Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը: Երկուստեք կարևորվել է ավիաչվերթների ավելացումը, ինչը կնպաստի մարդկային շփումների ավելացմանը, բիզնես կապերի խորացմանը: Մտքեր են փոխանակվել նաև մայրաքաղաքների՝ Երևանի և Պոտգորիցայի միջև համագործակցության խթանման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Իր հերթին, Ֆիլիպ Իվանովիչը հայտնել է Չեռնոգորիայի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ջանքերին:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…