Լրահոս 24/7

Ոստիկանությունը չի կարող և չպետք է լավամարդ կամ վատամարդ լինի, մենք էլ պարտավոր ենք նեցուկ լինել նրանց. Վարդանյան

«Չեմ կարող չանդրադառնալ այս օրերին հիմնական մանիպուլյատիվ էժանագին շահարկումների օբյեկտ դարձած մեր Ոստիկաններին, որոնք անցնելով պատերազմի թոհուբոհով, այսօր օր ու գիշեր անում են հնարավորն ու անհնարինը երկրում հասարակական կարգն ու անվտանգությունը պահպանելու համար»,- գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ շարունակելով.

«Մեր Ոստիկանները օրվա ցանկացած ժամին, տարվա բոլոր եղանակներին, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հատվածում հավուր պատշաճի իրականացնում են իրենց օրինական պարտականությունները՝ չակնկալելով ոչինչ, բացի իրենց համազգեստի ու կատարած գործառույթների նկատմամբ հարգանքից։
Ոստիկանությունը չի կարող և չպետք է լավամարդ կամ վատամարդ լինել։

Ոստիկանությունը կատարում է օրենքով սահմանված պարտականությունները՝ ծառայելով Հայաստանի Հանրապետությանը, և մենք՝ յուրաքանչյուրս, և բոլորս պարտավոր ենք նեցուկ կանգնել նրանց, որոնց շնորհիվ ապահովվում է մեր հասարակական անդորրը, և յուրաքանչյուրս պարտավոր է պահանջել ոստիկաններից պատշաճ կատարել իրենց պարտականությունները` հարգելով Սահմանադրությունը, օրենքը և ժողովրդավարական արժեքները

Հա՛յ ոստիկան, քաղաքացին քո կողքին է»։

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

14 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

14 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

14 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

15 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

15 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

15 hours ago