Լրահոս 24/7

Ռուսաստանը նախատեսում է ակտիվորեն օգտագործել «3+3» ձեւաչափը․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «ТАСС»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) պահանջված եւ խոստումնալից մեխանիզմ է»։ Նա շեշտել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների կողմից «մեծ աշխատանք է կատարվել»։

«Մեր ծրագրերում է այն ակտիվորեն օգտագործել Հարավային Կովկասի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ համագործակցությունը զարգացնելու համար։ Նման համագործակցության տրամաբանությունը ենթադրում է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, քաղաքական հակասությունները չսրող եւ փոխադարձ վստահության բարձրացմանը նպաստող հարցերի հավաքական դիտարկում։

Տարածաշրջանի բոլոր երկրների ներգրավվածությունն այս գործընթացում բարենպաստ պայմաններ է ստեղծում երկխոսության հաստատման համար, օրինակ՝ Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի միջեւ՝ առեւտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացման միջոցով։ Հարավային Կովկասի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ համագործակցության լրացուցիչ հնարավորությունները կապված են տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացահայտման, նոր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հետ։

«Երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Մենք ակնկալում ենք, որ այն կանցկացվի մինչեւ առաջին կիսամյակի ավարտը», – ասել է Ռուդենկոն։

Նա նաև հավելել է, որ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումն իրականացվում է մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի կողմից՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ «Մենք գնում ենք դեպի կոնկրետ որոշման շուտափույթ ընդունում, որը թույլ կտա սկսել տարածաշրջանում կոնկրետ նախագծեր իրականացնել», – շեշտել է Ռուդենկոն։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

12 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

13 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

14 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

16 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

16 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

17 hours ago