Լրահոս 24/7

Պետք է տարանջատել քաղաքացիական անհնազանդությունը խուլիգանությունից. Ա․ Հովհաննիսյան

«Մենք պետք է հստակ տարանջատենք քաղաքացիական անհնազանդությունը խուլիգանությունից։

5 հոգով աղբամանների միջոցով հարյուրավոր քաղաքացիների ճանապարհ փակելը մեղմ ասած ակցիա չէ, այլ քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարում։

Մի քանի հարյուր հազար դոլլար արժողությամբ ավտոմեքենաներով միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների երթևեկությանը խոչընդոտելը մեղմ ասած ոչ միայն ավտոերթ չէ, այլև անտրամաբանական ու անօգուտ։

Ոստիկաններին վիրավորելը, ուսադիրներն ու տարբերանշանները պոկելը մեղմ ասած քաղաքացիական անհամաձայնության արտահայտում չէ, այլ հստակ հանցակազմ պարունակող արարք։

Քեզ հետ անհամաձայն մարդկանց վրա հարձակվելն էլ, ըստ էության, անզորության և ընդդիմության գործելաոճի իրական նկարագիրն է։

Իսկ ահա ոստիկաններին վիրավորող պատգամավորների մասին առհասարակ ասելիքը եթերային չէ։

Ասածիս համատեքստում պետք է արժանին մատուցել մեր ոստիկաններին հանդուրժողականության, հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար»,-գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

3 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

4 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

6 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

7 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

7 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

8 hours ago