Բնապահպանություն

Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ ապագայի համար. Հ. Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը «Իմ անտառ Հայաստան» («My forest Armenia») բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր Անդրե Գումուշճեանի հրավերով այցելել են կազմակերպության Լոռու մարզի Գուգարք համայնքի «Պենժամին Գումուշճեան» տնկարան:  

Նախարարը և տեղակալը «My Forest Armenia»-ի գործընկերների հետ շրջել են կազմակերպության Ջրաշենի տնկադաշտում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, տնկված ծառատեսակներին, քննարկել կազմակերպության հզորությունները և Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման և անտառտնկման ծրագրերի շրջանակում համագործակցելու հնարավորությունները: Տնկադաշտում շրջայցից հետո նախարարը շրջայց է կատարել «Պենժամին Գումուշճեան» տնկարանում, որտեղ հյուրերի ստեղծվող ծառուղում տնկվել են առաջին ծառերը:

Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ խոսել է ծառ տնկելու գաղափարի կարևորության մասին: «Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ ապագայի համար: Տնկելով ծառեր` մենք մեր արմատներն ենք ամրացնում հայրենի հողում և մեր հոգատարությունը դրսևորում շրջակա միջավայրի նկատմամբ»,-նշել է նախարարը և կրկին շնորհակալություն հայտնել պարոն Գումուշճեանին` անտառային ոլորտում նշանակալի ներդրման և օրինակելի գործունեության համար:

«Դուք ոչ միայն նպաստում եք անտառածածկ տարածքների ավելացմանը, այլ նաև ստեղծելով աշխատավայրեր, օրինակ եք ծառայում, թե ինչպես կարելի է գրագետ օգտվել անտառի տված բարիքներից, վնաս չտալով շրջակա միջավայրին, ավելին` ծառ տնկելով և բնության մասին հոգ տանելով գումար վաստակել»,-նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը և «ՄԱՅ ՖՈՐԵՍԹ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր են կնքել, որով կողմերը համագործակցելու են անտառվերականգման և անտառապատման աշխատանքների կազմակերպման, անտառային էկոհամակարգերում կենսաբազմազանության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված համատեղ աշխատանքների շուրջ։ 

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

3 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

4 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

6 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

7 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

7 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

8 hours ago