Լրահոս 24/7

Վարչապետը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Էլիզաբեթ Բորնին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նամակում նշված է. 

«Մեծարգո տիկին վարչապետ, 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման գործում։ 

Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության ու անցած քաղաքական ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունը լավագույնս կծառայի բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի բարօրությանը։ 

Համոզված եմ, որ մեր կառավարությունները հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ոգով կշարունակեն սերտորեն համագործակցել առկա և նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ողջ ներուժն առավելագույնս օգտագործելու համար։  

Այդ առումով հատկապես կարևոր են 2021 թվականի դեկտեմբերին Փարիզում ստորագրված՝ Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի նպատակների կյանքի կոչմանն ուղղված հետագա համատեղ ջանքերը։ 

Վերստին մաղթելով Ձեզ անսպառ եռանդ և հաջողություններ՝ խնդրում եմ ընդունել, մեծարգո տիկին վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»։

Թիվ 1

Recent Posts

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ․ ԴՕԿ կուսակցություն

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ, այս մասին հայտարարություն…

16 minutes ago

Երբ փակում են Եռաբլուր գնացողների ճանապարհը, դա ամենամեծ անարգանքն է. Ա. Քոչարյան

ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում հանգիստ թողնել Եռաբլուրը։ «Եռաբլուրը սրբավայր է, սովորական գերեզման…

29 minutes ago

Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում մասամբ ազատ են միայն Հայաստանն ու Վրաստանը

Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունն հրապարակել է «Ազատությունն աշխարհում - 2025» զեկույցը՝ «Դժվարին պայքար իրավունքների…

1 hour ago

Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին. Թրամփ

Ուրբաթ ԱՄՆ նախագահը կհյուրընկալի իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն։ Սպասվում է, որ ղեկավարները կստորագրեն հանքանյութերի…

1 hour ago

Պուտինը ԽՍՀՄ սահմանադրության «փոշիները թափ է տալու». Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Եթե…

2 hours ago

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով…

2 hours ago