Լրահոս 24/7

Ինչու չի կայացել սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը. մանրամասնում է Ա. Միրզոյանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցուպատասխանը ներկայացել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Հարց. Խնդրում եմ պարզաբանել մի հարց. Երևանն ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր տեսլականը՝ առաջարկելով քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Խոսելով Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ արդյո՞ք Բաքուն պատրաստ է այս առաջարկի հիման վրա բանակցություններ սկսել։

Արարատ Միրզոյան. Ինչպես և ասացիք, մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը:

Հարց. Դուք ասացիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը նախատեսված է մայիսին: Երեկ և նախօրեին՝ մայիսի 16-ին,17-ին, սակայն այս հանդիպումը չկայացավ։ Կարո՞ղ եմ հարցնել, թե ինչու:

Արարատ Միրզոյան. Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա:

Թիվ 1

Recent Posts

Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. Փաշինյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրեց կրիպտոարժույթի ոլորտը կարգավորելու նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ սա…

10 minutes ago

ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիներին աճել է 43,5 տոկոսով, սա ահռելի աճ է. Փաշինյան

2018 թվականից 2024 թվականը ներառյալ 2017 թվականի համեմատ Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, այսինքն՝…

29 minutes ago

Ռուսներին ասել ենք՝ ուզո՞ւմ եք վերջ տալ պատերազմին, թե՞ շարունակել այն. Ռուբիո

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն դեմ է այն հայտարարություններին, թե Թրամփի վարչակազմը Ուկրաինային երկրորդ պլան է մղել…

42 minutes ago

Ինձ համար հանրապետությունում կան դպրոցների մղձավանջ շինհրապարակներ. Փաշինյան

«Ինձ համար հանրապետությունում կան դպրոցների մղձավանջ շինհրապարակներ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։…

48 minutes ago

2018թ. ի վեր ՀՀ-ում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ. վարչապետ

2018թ. ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ. այսօր գործադիրի նիստում հայտարարեց…

1 hour ago

2024թ. տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2 հանդիպում

2024 թվականին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկու հանդիպում. այս մասին տեղեկանում…

1 hour ago