

Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում և այդ լուրը ևս կեղծ է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի հետ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական հարցերում միշտ ապավինել է հայ ժողովրդի կամքին»,– ասաց նա։
Մասնավորապես՝ բողոքի ակցիաների վերաբերյալ Արմեն Գրիգորյանն ասաց, որ մեկ ամիս է, արդեն, ցույցերի կազմակերպիչներն իրացնում են բողոքի ցույցեր իրականացնելու իրենց իրավունքը։
«Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը, բնականաբար բողոքի ակցաիների հանգուցալուծումը բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,– ասաց նա։
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…