Լրահոս 24/7

Ա․ Սիմոնյանն ընդունել է Յ․ Ռուժիչկայն

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած՝ Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ լրատվամիջոցների խնդիրներով մտահոգ չեխ գործընկերներն են այսօր Հայաստանում՝ նշելով, որ մեր երկրի իշխանության տարբեր թեւերի ղեկավարներից շատերը մեդիաոլորտից են: Նա հիշեցրել է նաեւ իր նախկին մեդիագործունեությունը՝ շեշտելով, որ խոսքի եւ մամուլի ազատությունը մեր երկրի առաջնահերթություններից են: Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանների միջեւ վերջին տարիներին բավականին ակտիվ համագործակցության համար:

ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է ներկաներին, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովային հրավիրել է Հայաստան: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի Ազգային ժողովում եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդում նախագահությունը` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում:

Նա  կարեւոր է համարել չեխական կողմի նախագահության շրջանակում Արեւելյան գործընկերության ծրագրի ակտիվացումը, քանի որ աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության հետեւանքով նկատվում է դրա ապաինտեգրում: Ալեն Սիմոնյանը հավելել է, որ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ոչ միայն Եվրոպական միության, այլեւ անդամ երկրների, մասնավորապես,  Չեխիայի հետ համագործակցության խորացման համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրներին: Հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ մտքերի փոխանակման արդյունքում ՀՀ ԱԺ նախագահը դրանց շուտափույթ լուծման համար խնդրել է չեխ գործընկերների աջակցությունը: 

Թիվ 1

Recent Posts

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

29 minutes ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

2 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

2 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

3 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

3 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

4 hours ago