

«Չավուշօղլուն ԱՄՆ-ում է։ Ինչ որ չտեսա, որ ԱՄՆ Հայ Դատի վաշինգտոնյան ակտիվիստները բողոքի ակցիա անեին Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԱՄՆ կատարած այցի։
Տենց համաձա՞յն եք Չավուշօղլուի բոլոր տեսակետների, հայտարարությունների հետ, թե՞ արցախյան 44-oրյա պատերազմում Ռուսաստանի թույլտվությամբ ներքաշված Հայաստանի թշնամի երկրի ԱԳ նախարարի դեմ ակցիան Մոսկվան չէր արտոնել, մինչդեռ թույլ էր տվել սեփական երկրի ԱԳ նախարարի և դեսպանի դեմ ամենաքստմնելի ակցիաներն իրականացնել դեսպանատան դիմաց և ԱՄՆ պետական մարմիններում։
Թող Վաշինգտոնում Հայ Դատի գրասենյակը պատմի, թե վերջին մեկ տարում քանի անգամ է հետապնդել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպաններին և այդ երկիր այցելող թուրք և ադրբեջանցի պաշտոնյաներին, և քանի անգամ է նույնն արել հայաստանցի պաշտոնյաներին և այդ երկրում մեր դեսպանին, որ մեր ժողովրդի համար էլ ամեն ինչ պարզ ու հստակ լինի»,-գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…