Լրահոս 24/7

Ավելի ինքնախայտառակվեցին՝ հոխորտալով դեսպանի վրա, ՀՅԴ-ն էլ ԱՄՆ-ից պահանջեց ետ կանչել իր դեսպանին. Սաֆարյան

ՓրԳիչները եթե մի փոքր խելք ունենային, իրենց ինքնախայտառակությունը և փողոցում մարումը կծածկեին՝ ասելով, որ իրենց պայքարի արդյունքում միջազգային հանրությունը, տվյալ դեպքում ԱՄՆ Արցախի հարցում բարձրացրել /իրենց բառաֆոնդով՝ կաՂնացրել/ է նշաձողը՝ ճանաչելով Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը որոշելու, Հայաստանի ժողովրդավարությունը պաշտպանելու ու աջակցելու իրավունքը։

Այս մասին գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Դա կլիներ իրենց վթարային ելքը։ Բայց՝ ոչ։ Դրեցին ու ավելի ինքնախայտառակվեցին՝ հոխորտալով դեսպանի վրա, ՀՅԴ-ն էլ ԱՄՆ-ից պահանջեց ետ կանչել իր դեսպանին․․․

Ճիշտ է ասված՝ ոչ մեկ դիմացինին չի կարող խայտառակել այնպես, ինչպես դիմացինն ինքն իրեն, որովհետև նա ամենալավը գիտի իր արատները․․․»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Արցախյան հիմնախնդրին և նշել, որ ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում:

Նշենք նաև, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Հանձնախումբը պատճառաբանել է, որ դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում Լին Թրեյսին «վատ ցուցանիշներ է գրանցել, որոնց թվում են՝ ԱՄՆ-ի կողմից արցախցի փախստականներին շոշափելի օգնության բացակայությունը, հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ ֆավորիտիզմը»:

Թիվ 1

Recent Posts

«Մայր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն հայտարարել է, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական համարելով…

17 minutes ago

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

3 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

6 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

6 hours ago