

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ լինի խոսել պատժամիջոցների վերացման մասին, BBC-ին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին
Շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրում է համաձայնություն, սակայն Իրանի հետ այն կնքելը «շատ դժվար է», սակայն Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին նշել է, որ գնդակը «Ամերիկայի դաշտում է՝ ապացուցելու, որ նրանք ցանկանում են գործարք կնքել»՝ հավելելով. «Եթե նրանք անկեղծ լինեն, վստահ եմ՝ մենք կհայտնվենք համաձայնության ճանապարհին»։
Փոխարտգործնախարարը մատնանշել է Իրանի առաջարկը՝ 60% հարստացված ուրանը նոսրացնելու վերաբերյալ, որպես փոխզիջման պատրաստակամության ապացույց։ «Մենք պատրաստ ենք քննարկել սա և մեր ծրագրին առնչվող այլ հարցեր, եթե նրանք պատրաստ լինեն խոսել պատժամիջոցների մասին»,- ասել է Թախտ-Ռավանչին։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Իրանը կհամաձայնի արտահանել ավելի քան 400 կգ բարձր հարստացված ուրան, ինչպես արել էր 2015 թվականի միջուկային համաձայնության շրջանակում, Թախտ-Ռավանչին ասել է, որ «դեռ վաղ է ասել, թե ինչ տեղի կունենա բանակցությունների ընթացքում»։
Թախտ-Ռավանչին BBC-ին հայտնել է, որ «զրոյական հարստացման հարցը այլևս Իրանի համար այլևս քննարկման սեղանին դրված չէ»։ Իրանի բանակցողը նաև վերահաստատել է, որ Թեհրանը հրաժարվում է քննարկել իր բալիստիկ հրթիռային ծրագիրը ամերիկյան բանակցողների հետ, ինչը Իսրայելի հիմնական պահանջներից է, քանի որ այդ հրթիռները ուղղված են այդ երկրի դեմ։
«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…