Լրահոս 24/7

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ 59 կողմ ձայնով ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ 

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ներկայացնելով նախագիծը, ընդգծեց, որ օրենքի նախագծի ընդունումը գլխավորապես պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի և գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ:

«Առաջարկվում է նաեւ վադատարույթ իրականացնող մարմնի համար նախատեսել լիազորություն, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սեփական նախաձեռնությամբ որոշ անձանց նկատմամբ սկսել ուսումնասիրության վարույթ»,- ասաց զեկուցողը՝ հավելելով, որ խոսքը պաշտոնատար այն անձանց մասին է, որոնք օրենքով պարտավոր են ներկայացնել հայտարարագիր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող լիազորությունները կարող են պահանջել լրացուցիչ ռեսուրսների ներգրավվում, ինչպես նաեւ ժամանակատար դարձնել ուսումնասիրությունների իրականացումը՝ առաջարկվում է վարույթների ուսումնասիրության ժամկետ նախատեսել երեք տարի՝ երկու տարվա փոխարեն:

Մեկ այլ բովանդակային փոփոխությամբ եթե փորձագետը փաստի, որ հնարավոր չէ պարզել գույքի շուկայական արժեքը, ապա վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն կընձեռվի այդ գույքի շուկայական արժեքի չափով գումարի փոխարեն պահանջել ձեռքբերման արժեքով գումար:

Եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, ապա վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն կունենա պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:

Նախագծով առաջարկվում են նաեւ տեխնիկական այլ փոփոխություններ:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Գալյանը տեղեկացրեց, որ դատարան ուղարկված 9 հայցադիմումից 8-ն արդեն ընդունվել է վարույթ: Դրանց մասով ակնկալվում է բռնագանձել 43 մլրդ դրամի չափով գումար:

Թիվ 1

Recent Posts

«Մայր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն հայտարարել է, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական համարելով…

27 minutes ago

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

3 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

6 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

6 hours ago