Լրահոս 24/7

Յուրաքանչյուր դատապարտյալի հետ կտարվի անհատական աշխատանք․Ա․ Սարգսյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց   Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգիրքը։ Սարգսյանը նշեց, որ  Ազգային ժողովը դեռևս 2021 թվականին ընդունել է Քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն այս տարի հուլիսի 1-ին։

«Քրեական արդարադատության ընդհանուր շղթայի տեսանկյունից երրորդ կարևոր օրենսգիրքը Քրեակատարողական նոր օրենսգիրքն է, որը կգա համալրելու քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ընդհանուր պանակը և կկարողանանք արդեն հուլիսի 1-ին ունենալ այնպիսի օրենսդրություն, որը իրոք որակական նոր շեմ կապահովի ՀՀ-ում քրեական արդարադատության տեսանկյունից։

Առկա օրենսգիրքը ընդունվել է դեռևս 2004 թվականին, ուժի մեջ մտել 2005 թվականին և տրամաբանական է, որ դրանից հետո բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ մեր հասարակությունում, թե՛ միջազգային պրակտիկայում, թե՛ մեր միջազգային պարտավորություններում, թե՛ նաև իրավական ասպեկտով։ Ըստ այդմ, առաջացել էր անհրաժեշտություն ունենալ Քրեակատարողական նոր օրենսգիրք, որը կգա հաղթահարելու այս բոլոր հակասությունները»,- մանրամասնեց փոխնախարարը։

Արդարադատության նախարարի տեղակալը առանձնացրեց օրենսգրքի հիմնական փոփոխությունները, որոնք կկարողանան բարձրացնել այն նշաձողը, որը այս պահի դրությամբ առկա է քրեակատարողական համակարգում։

« Ամբողջ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է տարվի անհատականացված աշխատանք։ Այս պահի դրությամբ, իհարկե, հատվածային որոշ լուծումներ կան, բայց չկա հստակ պլանավորում, թե որևէ դատապարտյալի հետ կապված ինչպիսի պատժի կրում պետք է իրականացնեն մեր աշխատակիցները։

Ըստ այդմ, գործընթացը անկանխատեսելի է, թե տվյալ դատապարտյալի համար, և թե ընդհանուր առմամբ քրեակատարողական հիմնարկի համար, որովհետև ՔԿՀ-ն չունի չափելի որևէ գործիք, որի ուժով կկարողանա հասկանալ իր ներուժը ինչ ուղղությամբ պետք է օգտագործի։ Ըստ այդմ, քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ կազմվելու է պատժի կրման անհատական պլան և, ըստ այդմ, հետագայում արդեն 3-ից 6 ամսվա պարբերականությամբ այն վերանայվելու է։ Այս առումով թե՛ կանխատեսելիություն կապահովենք, և թե՛ նաև թիրախային միջոցառումներ կիրականացնենք բոլոր դատապարտյալների համար։

Հաջորդ նորարարությունը այն է, որ այլևս չեն լինելու խորհրդային տարիներից ժառանգված և արհեստականորեն բաշխված ուղղիչ հիմնարկների տեսակներ։ Նախ ուղղիչ հիմնարկ եզրույթը ինքնին չի օգտագործվում օրենսգրքում, որովհետև այն բավականին հին տերմին է.   չենք ունենալու առկա ուղղիչ հիմնարկների տեսակները, որոնք են՝ բաց, կիսաբաց, կիսափակ, փակ։ Լինելու են երեք անվտանգային գոտիներ, որոնք են՝ ցածր, միջին և բարձր անվտանգային գոտիները։ Ընդ որում, պետք է նշեմ, որ բուժական ուղղիչ հիմնարկը՝ որպես առանձին տեսակ, այլևս գոյություն չի ունենալու։ Ցածր, միջին և բարձր անվտանգային գոտիները առանձնացվել են այն տրամաբանության շրջանակներում, որ յուրաքանչյուր դատապարտյալի անհատական պլանավորման հիմքում պետք է ընկած լինի նրա ռիսկերի և կրիմինոգեն կարիքների գնահատումը։

Ըստ այդմ, անձինք պետք է տարանջատվեն ցածր, միջին և բարձր ռիսկայնության շրջանակներում։  Բուժական ուղղիչ հիմնարկի մասով այս պահի դրությամբ ունենք բավականին լուրջ խնդիրներ, որովհետև դատապարտյալներից շատերը ցանկանում են տեղափոխվել, օրինակ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ այն պարզ պատճառով, որովհետև եթե անգամ նրանք գտնվում են փակ ուղղիչ հիմնարկին բնորոշ խցային պայմաններում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հիմնական պահման պայմանը կիսաբաց կացարանային պայմաններ են։ Հետևաբար, տրամաբանական է, որ անձինք, ավելի շատ ազատության ձգտելով, ցանկանում են տարբեր ուղիներով հայտնվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր ձեռնարկվում են, որպեսզի այնտեղ գտնվեն դատապարտյալները, ովքեր իրապես բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեն: Իրավական ասպեկտին անդրադառնալիս՝ պետք է նշեմ, որ բուժական ուղղիչ հիմնարկում չենք կարողանում հենց այդ անհատականացված պլանավորումը ապահովել։ Ըստ այդմ, յուրաքանչյուր դեպքում հիմնարկում կգործի ընդամենը ստացիոնար կամ ամբուլատոր հատված, որտեղ բժշկական օգնությունը և սպասարկումը կիրականացվի»,- ասաց Սարգսյանը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

55 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

3 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

3 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

4 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

22 hours ago