

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատուն և գրառում կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Բարձր գնահատելով Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մեծ ներդրումն իր երկրի բարգավաճման և հզորացման գործում՝ կարևորում ենք նաև նրա արժեքավոր ավանդը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների ամրապնդման մեջ:
Այս դժվարին պահին կիսում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդի վիշտը և հայտնում մեր անկեղծ զորակցությունը»:
Այցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը զրույց է ունեցել նաև ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալհամ Ալսալամիի հետ:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…