Լրահոս 24/7

Երկիրը «փրկիչների» կարիք չունի… |Դանիելյան

«Երկիրը «փրկիչների» կարիք չունի…

Պատմական տարբեր փուլերում ամեն ավանտյուրիստ իր պարտքն է համարում էս երկիրը գոնե մի անգամ «փրկել», ձոներ նվիրել պատմական հայրենիքին, մաքուր երիտասարդներին ներքաշել իր ճահճացած շարժման մեջ, բոլորին հանել բոլորի դեմ, իսկ եթե փրկել չստացվի` հիմնականում հենց այդպես էլ լինում է, կգնան մի «խախանդ տեղ» քաղաքական էմիգրացիայի, ասենք` Աթենք: Կամ կկառուցեն թաղամաս պատմական հայրենիքի տեղանունով` ասենք Կարս կամ Շուշի, քառակուսի մետրը կվաճառեն «հայրենիքի սիրո գնով» ու իրանք իրանցով էլիտար կապրեն: Կգրեն 1-2 գիրք փրկության կարևորության ու փրկությանը խանգարող մարդկանց մասին:

Ու գրքում չեն գրի, որ հրապարակներում գոռում էին «առանց թուրքի Հայաստան», բայց գնում էին «Անթալիա ընտիր հանգստանալու», կրծքին գրում էին «հաղթանակ կամ մահ», բայց իրենց որդիներին բանակից ազատում էին, հաղթանակի երևի ուզում էին հասնել հարևանի որդու մահվան գնով, իսկ հարևանին ասում են «դե անգրագետ զոմբիներ են», չեն գրի, որ պայքարում էին արժանապատիվ ապագայի համար, բայց ծերերից փող գողանում «մի երկու հարց Շվեյցարիայում լուծելու համար»:

Ու էդպես էլ չեն ասի, որ Հայրենիքը փրկության կարիք չի ունենում եթե չես գողանում, չես թալանում ու չես սպանում»,- գրել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատհամավոր Դավիթ Դանիելյանը։

Թիվ 1

Recent Posts

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

8 minutes ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

19 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

19 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

19 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

20 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

21 hours ago