

Մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը։
Այս մասին գրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ այս օրերին խումբը Դիլիջանում է, որտեղ մասնակցում են մասնագիտական կողմնորոշման ճամբարին։
«Ծրագրի մասնակիցների համար անցկացվում են դասընթացներ, որոնց շնորհիվ նրանք կկողմնորոշվեն, թե որ ոլորտում են ցանկանում աշխատել, ավելին՝ յուրաքանչյուր մասնակցի համար կկազմվի անհատական զարգացման պլան:
Իսկ լուսանկարում մենք ենք, մեր թիմի անդամները՝ Զարինեն, Դավիթը և ես։ Սակայն այն մեր մասին չէ։ Ծրագրի մասնակիցներից Արմենը որոշել է լուսանկարիչ դառնալ, և հենց նա է այս լուսանկարի հեղինակը։ Երբ նկարում էր, իրեն խոստացա հրապարակել լուսանկարն ու ձեզ պատմել իր մասին։ Ես հավատում եմ, որ Արմենը կդառնա լավ լուսանկարիչ, քանի որ ինքն այդպես է որոշել և այդպես է կամենում, և մենք բոլորս պարտավոր ենք առավելագույնն անել, որպեսզի Արմենի երազանքն իրականություն դառնա» ,-գրել է Հայրապետյանը։
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…