Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ նախքան եռակողմ հանդիպումը Շառլ Միշելը առանձնազրույց է ունեցել կողմերի հետ։
Հիշեցնենք՝ սա Փաշինյանի, Միշելի և Ալիևի արդեն երրորդ հանդիպումն է: