Լրահոս 24/7

ՍԴՀԿ-ն շարունակում է սատարել իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությանը

Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ հարգելով Հայաստանի քաղաքացիների ընտրությունը, որը կատարվեց մեկ տարի առաջ կայացած ազատ, արդար և ժողովրդավար ընտրությունների միջոցով, ՍԴՀԿ-ն շարունակում է սատարել իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, և համոզված է, որ այն բխում է Հայաստանի և հայության ընդհանրական շահերից։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սփիւռքահայութիւնը ընդհանրապէս եւ Ամերիկահայութիւնը մասնաւորապէս մօտէն կը հետեւին Հայրենիքի մէջ այս օրերուն տեղի ունեցող իրադարձութիւններուն, ուր խումբ մը ընդդիմադիրներ հանրահաւաքներու, երթերու եւ փողոցային այլ միջոցառումներով կը փորձեն հասնիլ վարչապետին ու կառավարութեան հրաժարականին։ Ժողովրդավարութեան ընձեռած իրաւունքները օգտագործելով՝ բողոքարարները առիթը կ’ունենան ազատօրէն արտայայտելու իրենց տեսակէտները ու զանոնք հասցնելու ժողովուրդին։ Սակայն շատ յաճախ նոյն այդ ցուցարարները կ՛անտեսէն իրենց տեսակէտները չբաժնող քաղաքացիներու իրաւունքները, միջադէպեր կը ստեղծեն իրաւապահներուն հետ, իսկ հարթակէն կը հնչեն այլակարծութիւնը ժխտող, մարդկային արժանապատուութիւնը վիրաւորող ու ատելութիւն սերմանող ելոյթներ։

Անցնող մօտ մէկ ամսուան ընթացքին ընդդիմութեան գործողութիւնները եկան աւելի քան յստակ դարձնելու, որ Հայաստանի ժողովուրդին մեծամասնութիւնը չի բաժներ իրենց տեսակէտները։ Շատեր նոյնիսկ կը պահանջեն, որ իշխանութիւնները դիմեն աւելի կտրուկ միջոցներու` ապահովելու համար ազատ տեղաշարժելու իրենց իրաւունքը։

Վերջին օրերուն, ընդդիմադիր շրջանակները կը փորձեն այնպէս ներկայացնել, որ իբրեւ թէ Սփիւռքը կը սատարէ իրենց շարժումին եւ որոշ լրատուամիջոցներ ապատեղեկատւութիւն կը տարածեն այդ ուղղութեամբ։

Ելլելով վերոյիշեալէն՝ կ՛ուզենք ընել հետեւեալ յստակացումները.

Ա.- Սփիւռքը միատարր զանգուած չէ եւ չէ եղած երբեք։ Հոն կը գործեն տարբեր կուսակցութիւններ, կազմակերպութիւններ եւ ժողովրդային շերտեր: Հետեւաբար, որեւէ կազմակերպութիւն իրաւունք չունի խօսելու ամբողջ Սփիւռքահայութեան եւ յատկապէս Ամերիկահայութեան անունով:

Բ.- ԱՄՆ-ի դեսպանին դէմ տարուող արշաւը եւ զայն ետ կանչելու պահանջները չեն ներկայացներ մերկուսակցութեան եւ  Ամերիկահայութեան մեծամասնութեան տեսակէտը։ Մենք կը գտնենք, որ ԱՄՆ-ի դեսպանը լիովին կը կատարէ իր պաշտօնը եւ անաչառօրէն կը ներկայացնէ Հայաստանի մէջ տիրող իրավիճակը։

Գ.- Սփիւռքը, հակառակ իր ներքին բաժանումներուն ու տարակարծութիւններուն, անվերապահօրէն կանգնած է Հայաստանի պետականութեան եւ Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան կողքին։

Յարգելով Հայաստանի քաղաքացիին ընտրութիւնը, որ ան կատարեց տարի մը առաջ կայացած ազատ, արդար ու ժողովրդավար ընտրութիւններու միջոցաւ, մենք կը շարունակենք սատարել իշխանութիւններուն ներքին ու արտաքին քաղաքականութիւններուն, եւ համոզուած ենք, որ անոնք կը բխին Հայաստանի ու Հայութեան ընդհանրական շահերէն»։

Թիվ 1

Recent Posts

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

11 minutes ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

21 minutes ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

1 hour ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

2 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

2 hours ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

4 hours ago