

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում նշվեց, որ մանկապարտեզների վերանորոգման ծրագրեր կիրականացվեն։
Քաղաքապետին զեկուցվեց, որ էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում 13 մանկապարտեզներում աշխատանքները շարունակվում են, դրանցից մեկում աշխատանքները 2-3 շաբաթից կավարտվեն, մանկապարտեզը կհանձնվի շահագործման։
«Էներգաարդյունավետության երկրորդ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության շրջանակում այցելություններ են իրականացվել 18 մանկապարտեզներ, որտեղ պետք է իրականացվի շենքերի լրիվ նոր նախագծերի մշակում՝ քանդել-կառուցել տարբերակով։ Ուսումնասիրվել է նաև, թե որ մանկապարտեզներ են, որոնք ունեն կապիտալ վերանորոգման, սեյսմիկ ամրացման և էներգաարդյունավետության միջոցառումների կարիք ։ Արդեն դրա հիման վրա դիմել ենք ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի մեր գործընկերներին»,- նշեց Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Աննա Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանը զեկուցեց նաև, որ կոշտ կենցաղային թափոնների կառավարման մասով հանդիպումներ են եղել Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի գործընկերների հետ և միջոցաումների ընթացքը կապահովվի ըստ ձեռք բերվելիք պայմանավորվածությունների։
«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում ավարտին են մոտեցել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները, հունիսի 4-ին նախատեսված է բացման արարողությունը։ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածում աշխատանքները շարունակվում են»,- նշեց Աննա Մարտիրոսյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…