Լրահոս 24/7

Կալանավորվել է Մոլդովայի նախկին նախագահը

Պետական դավաճանության կասկածանքով կալանավորվել է Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, տեղեկացնում է երկրի գլխավոր դատախազությունը:

Աղբյուրի համաձայն՝ այսօր առավոտյան Մոլդովայի իրավապահները խուզարկություններ են իրականացրեկ Դոդոնի բնակարանում և ավելի քան մեկ տասնյակ այլ շինություններում։

Անցած շաբաթ Մոլդովայի գլխավոր դատախազությունը Կրեմլի հետ սերտ կապերով հայտնի նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցել, իրավապահները նրան կասկածում են մոլդովացի օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկից կաշառք վերցնելու մեջ՝ որպես ապացույց ներկայացնելով 2019 թվականին նկարահանված գաղտնի տեսանյութը։

Այդ տեսանյութում մեծահարուստ քաղաքական գործիչը փորձում էր այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոդոնին փաթեթ հանձնել։ Դոդոնը չի վերցնում կապոցը, բայց խնդրում է փոխանցել ոմն «Կոստյայի»։ Տեսանյութում Դոդոնն ու Պլախոտնյուկը քննարկում են նաև խորհրդարանում կոալիցիայի ստեղծման հարցը, որը կունենար սահմանադրական մեծամասնություն։

Պլախոտնյուկը համարվում է մոլդովական քաղաքականության «գորշ կարդինալը», նա հետախուզման մեջ է՝ որպես մեղադրյալ ներգրավված է ֆինանսական մեքենայությունների քրեական գործում:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

12 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

12 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

12 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

12 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

13 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

13 hours ago