

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Նախարարն իր խոսքում նշել է, որ օրենքը կարգավորում է մետաղական հանքարդյունաբերողների և այլ խոշոր ընկերությունների կողմից վճարված բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին մասհանումների իրավահարաբերությունները։
«Համաձայն օրենքի՝ նշված ընկերությունների կողմից վճարված բնապահպանական հարկի՝ մասնավորապես, մթոլորտային օդ անշարժ աղբյուրներից արտանետումների, ջրային ավազան արտանետումների և թափոնների տեղադրման համար ՀՀ պետական բյուջե մուտքագրված գումարների շրջանակներում, ազդակիր համայնքները սահմանված կարգով կազմում են բնապահպանական ծրագիր, որը կարող է իր մեջ ներառել ինչպես բնապահպանական, այնպես էլ առողջապահական միջոցառումներ։
Համայնքների կողմից կազմված Ծրագրերը համաձայնեցվում են և շրջակա միջավայրի բնագավառի և առողջապահության բնագավառի լիազոր մարմինների հետ, որից հետո սահմանված կարգով, ըստ համայնքների առանձին տողով արտացոլվում են ՀՀ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում»,-նշել է նախարարը։
Այսպիսով, Օրենքով սահմանված են մասհանումների չափերի որոշման մեխանիզմը, բնապահպանական հարկի տեսակները, բնապահպանական հարկից համայնքների վարչական և ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումների նպատակայնությունը, ծրագրի նախագծի մշակման համար պատասխանատուն և ծրագրի թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման պահանջները։
Օրենքով ամրագրված են նաև համայնքների կողմից կազմվող բնապահպանական ծրագրերին ներկայացվող պահանջները, մասնավորապես այն միջոցառումները, որոնք կարող են ներառվել համապատասխան Ծրագրերում։
Նախագծով առաջարկվում է սահմանել համայնքների կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերին ներկայացվող առավել հստակ պահանջներ՝ ուղղված բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը։
Հաշվի առնելով, որ գործող օրենքն ընդունվել է 2001 թվականին, քննարկման ներկայացված նախագծով նախատեսվում է այն շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանեցնելով նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» նոր օրենքի պահանջներին։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…